Նախ ասեմ, որ ես վստահ եմ ու կարծում եմ, որ ամեն մարդ պետք է օգնի բանակին, անկախ նրանից, թե կողքինը, ոլորտի պատադխանատուն կամ գեներալը ինչ են անում կամ ինչ չեն անում։ Եթե գեներալը կոռուպցիոներ է, դա չի արդարացնում իմ չմասնակցելը երկրի պաշտպանությանը։
Հիմա հիմնական միտքս։ Այս օրերին հարյուր հազարավոր մարդիկ, ով ինչով կարող էր օգնեց ու օգնում է բանակին, բայց ես չլսեցի ոչ մի դեպք, որտեղ որևէ պաշտոնյա կհայտարարի, թե վաճառում է իր ու իր անձնակազմի ծառայողական 2015 թ.-ի մեքենաները, գնում է 96 թվականի մեքենաներ ու այդ տարբերությունը նվիրում է բանակին։ Կամ ասենք Ֆինանսները նախարարությունը որոշի, որ սիգարների կտրիճների համար միլիոններ էլ դուրս չի գրում, որ գումարը խնայենք և այլ նմանատիպ դեպքեր։
Չեմ հանդիպել որևէ դեպք, որ չինովնիկները համակարգային խնայողությունների գնան, որ բանակի բյուջեն մեծանա։ Հա, առանձին չինովնիկը նվիրաբերում է ինչ-որ բան, բայց համակարգային խնայողության քայլեր չեմ տեսել, ոչ մի։
Թեկուզ իրենց PR-ի համար գոնե անեն, բայց չեն անում։ Իսկ խնդիրը լուրջ է, քանի որ հեսա կամավոր տղերքը դիրքերից իջնելու են ու պատմելու են շատ բաներ, շատ-շատ բան են պատմելու, որի մասին առաջ գիտեին մենակ զինվորականները։
Նորից կրկնեմ, ես վստահ եմ, որ պետք է օգնել անկախ չինովնիկների վարքից ու չի կարելի չգործելու սեփական մեղքը քցել կոռուպցիոներ գեներալի վրա։