Էդ ռուսների թեմայով լացուկոծը թարգեք ու վերջապես հասկացեք մի շատ հասարակ ճշմարտություն. Յուրաքանչյուր պետություն ունի սեփական շահերը ու բարեկամական են այն երկրները, որոնց շահերը պատմական որոշակի ժամանակահատվածում համընկնում են. Հետևաբար, եթե հիմա այն պահն է, որ Հայաստանի և Ռուսաստանի ինչ-ինչ պատճառներով չեն համընկնում, ապա դրանից ողբերգություն սարքել պետք չէ. Առավել ևս պետք չէ փրփուրը բերանին բղավել, թե Մոսկվան Հայաստանի թշնամին է և անհրաժեշտ է անհապաղ չեղյալ հայտարարել ռուսների հետ ռազմական ու քաղաքական գործակցությանը վերաբերող բոլոր պայմանագրերը. Դրա փորձը մենք ունեն թե 1918-20, թե 1990-92թթ. Ռուսաստանին "պասլատ" անելով մենք, հաստատ, նոր դաշնակիցներ ձեռք չենք բերելու, իսկ "վճռական մենակ" խաղալու ռեսուրս մենք առայժմ չունենք. Հետևաբար, անհրաժեշտ է աշխատել մշակել նոր մարտավարություն, որի հիմքում կլինի ոչ թե "ռսի սապոգը" կամ "ամերիկացու սնիկերսը", այլ բացառապես ՀՀ պետական շահը. Իսկ բոլոր նրանք, ովքեր ի զորու չեն հասկանալ այս պարզ ճշմարտությունը, ուղղակի պիտի մեկուսացվեն հասարակությունից.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: