Ու մեկ էլ էն սևազգեստ պռառաբների ձեռքը բռնվի ու ճիպոտահարվի, որ հանկարծ մտքների ծայրով անգամ չանցնի նոր եկեղեցի-մեկեղեցի շինել ու էլի փողեր լվալ: Ինչքան ունեք՝ հերիք ա, էղածով յոլա գնացեք: Միլիարդներ ծախսեցիք Հայաստանի անկախությունից ի վեր էդ ձեր հոգևոր խաղերի վրա: Մարդ կա՝ ամառանոց ա սարքում, մարդ էլ կա՝ եկեղեցի:
Հասարակական դժգոհության մեծ, հզոր ալիք ա պետք բարձրացնել, եթե շարունակվեցին Հայաստանում անիմաստ ու թանկ շինարարություններ, որոնք մեր էրէխեքի արյան գինն են իրականում: Մի վախեցեք, մի ամաչեք, մի էղեք փոքրոգի, հայրենիքից բարձր արժեք ու հեղինակություն ոչ մի հայի համար չպիտի լինի կյանքում՝ որտեղ որ անիմաստ փող ա ծախսվում՝ դա պիտի մասսաների շվշվոցի տակ դադարեցվի ու գումարներն ուղղվեն բանակին: Հերիք ա լափեք, կտրելով կռվող էրեխեքի ոչ թե բերնից, այլ կյանքից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=993991053970114&id=100000776872213
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել