Սկսել եմ ատել Ֆեյսբուքը: Առհասարակ ցանցն է ինձ համար դարձել ատելի: Գիտեի, որ այս օրը գալու է: Պատմության մեջ չի եղել գեթ մի դեպք, երբ էսքան հայ մի տեղ հավաքվեն ու լազաթ տան: Նրանք կա՛մ խմբերի են բաժանվում ու սկսում իրար հոշոտել, կա՛մ ստեղծված ֆորմացիան հարամելու և դրանից ֆինանսական կամ այլ դիվիդենտներ շահելու մեթոդներ են մշակում:
Ու սկսվում է լրատվականների՝ չդադարող հունով հոսող սկանդալները, ինքասպանությունները ու մնացած աղբը, սկսում են քաղաքական խմբավորումների չդադարող կռիվները ու սկսում է ինձ համար ամենաահավորը՝ արժեքների ծաղրն ու դոգմաների քննարկումը:
Յուրաքանչյուրս էլ մի ուղղությամբ շեղված ենք: Բայց սովորաբար մեր պիղծ մտքերը մեր մեջ ենք պահում… Երբեք չգիտես՝ այն ինչպես կընդունեն: Գուցե խոսքն արտաբերելու վայրկյանին քեզ խարույկի վրա հանեն կամ ասենք ավելի մեղմ տարբերակ՝ գամեն ցցին: Ռիսկի դիմել չարժի:
Իսկ ցանցում… Ալտերնատիվ էգոդ այնքան է կտրվում իրականությունից, էկրանի առաջ այնքան ես բթանում, այնքան ես տարվում լիբեռաստների ազատ ու անկախ ու հավասար ու եսիմ ինչ տրոյական նվեր հանդիսացող գաղափարներով, որ սկսում ես կասկածել այն արժեքների վրա, որոնք սնում են մի ամբողջ հասարակություն: Ու ամենավատն այն է, որ սկսում ես գաղափարակից ընկերներ գտնել: Իսկ մի ամբողջ խմբի ճնշելու փորձի դեպքում գիտենք՝ ինչ է լինում: Վայնասուն է բարձրանում, հավաքվում են կենդանիների ու կանաչների պաշտպանները, ասում, որ ձեզ ճնշելն անօրինություն է ու պարարտ հող են ստեղծում, որ ձեր պիղծ մտքերը տարածվեն: Ընթացքում մեկ-երկու հոգի միամիտ էշ եք քցում ձեր թակարդն ու... պատրաստ է:
Սկզբում սկսում ես թեթև բաներից: Ասենք ավանդույթներից... Տո յանիմ ի՞նչ կարմիր խնձոր, տո յանիմ ի՞նչ էսինչ, էնինչ: Սկսում ես զգալ, թե ինչքան խելոք ես դու քո պապերից, մտածում ես, թե ինչ հիմար են եղել, որ ստից բաների են հավատացել: 20 կամ 25 տարեկանիդ խելքով մերժում ես մի ողջ ժառանգություն, որի իմաստը միայն 60-ից հետո պիտի հասկանայիր ու փոխանցեիր զավակներիդ: Բայց մերժելուց հետո փոխարենն առաջարկում ես այն, ինչը եվրոպացին կամ ամերիկացին ուզում է, որ հիմա առաջարկես:
Ու չես հասկանում, չես գիտակցում, հեչ մտքովդ էլ չի անցնում, որ այդ պահից գործարկեցիր մի անկասելի ոչնչացնող մեքենա, որը քեզ ու քո ազգին գալու է սրբի, տանի: ժամանակի ընթացքում լիբեռաստ մտքերով ու աջ ու ձախ քուանշելով այնքան ես տարվում, որ մի պահ թվում է, թե էն ինչին հավատացել ես, դավանել ես կամ տենչացել ես, ֆեյք են: Ու սկսում ես դառնալ աթեիստ, սկսում ես քուանշել հայրենիք գաղափարը, սկսում ես խնդալ զնվորների վրա, ովքեր, չգիտես ինչի, երկրի հող են պաշտպանում: Ի՞նչ երկիր, ի՞նչ հող, ի՞նչ թշնամի: Մի մոլորակից ենք, մենք ազատ ենք ու եսիմ էլ ինչ էշություններ: Խելոք ընկերներիցս մեկը ձեզ՝ լիբեռաստներիդ ամերիկյան brain wash-ի ենթարկված անհույս զոմբի է ասում: Իսկ քեզ թվում է, թե դու առաջադեմ ես: Դու կարող ես ամեն ինչ քննարկել, քեզ համար սահմաններ չկան…
Օրհներգ ես փոխում, դրոշ, երկիր, կրոն, կաթողիկոս ես ծաղրում, արվամոլին գովում, որ չի վախենում իր իրական հակումների մասին բարձրաձայնել: Վերջում հասնում ես մի կետի, երբ ամեն ինչ այնքան ես քննարկել, քուանշել ու ամեն ինչի վրա այնքան ես կասկածել, որ խճճվել ես: Անհույս ու վերջնական: Քեզ փրկություն չկա, քեզ օգնող էլ չի լինելու: Ջնջվի՛ր Ֆեյսբուքից: