Պատասխան Էրիկ Անթառանյանին:
Այսօր ինձ հետ կապ հաստատեցին և հրավիրեցին «Ազատ գոտի» հաղորդում՝ դրոշի մասին քննարկմանը: Ես տվեցի իմ համաձայնությունը և սկսեցի ուսումնասիրել, թե ինչ է կատարվում համացանցում այդ թեմայի շուրջ: Քանզի ես իրականում չեմ հավանում մեր դրոշը և օրհներգը, ունեմ դրա պատճառներն ու իմ՝ որպես ՀՀ քաղաքացի կարծիքը: Աչքս ընկավ Էրիկ Անթառանյանի գրառմանը՝ «Սարդարապատում թուրք փախցրած դրոշը փոխելով` մի օր էլ հանգիստ կնոջդ ու մորդ կփոխես» և հասկացա մի բան, որ հաղորդումը վարելու է նման սահմանափակ հաղորդավարը: Ասեմ ինչու սահմանափակ: Սահմանափակ, քանզի չգիտես, որ լրագրողը, հաղորդավարը իրավունք չունի հրապարակավ նման ձևով իր կարծիքը հայտարարելու, հետո քննարկում կազմակերպելու նույն հարցի շուրջ: Սահմանափակ ես, քանզի չգիտես, որ դրոշ ծածանելիս կարևորը ծածանածդ դրոշի գույները չեն, այլ այն սերը, հոգին, իմաստը, որը դու դնում ես այդ գործողության մեջ: Որ չի կարելի սերը, հավատքը, հարգանքը ԱՌԱՐԿԱՅԱՑՆԵԼ: Սահմանափակ ես, քանզի չգիտես, որ մենք թուրքին քշել ենք տարբեր դրոշների ժամանակ: Սահմանափակ ես, քանզի համարում ես, որ ինքնահաստատվել կարելի է պատուհանից թուրքի մեքենայի դեմ մեր դրոշը ծածանելով: Մյուսն ի՞նչն է այդ տրամաբանության մեջ Վրաստանում ադրբեջանական մեքենաների անիվները ծակելը: Սահմանափակ ես, քանզի չգիտես, որ երկրին վերաբերող հարցերում կարող է լինել այնքան կարծիք, որքան բնակիչ կա և ոչ մի հաղորդավար, նախարար ու սուտի հայրենասեր իրավունք չունի կարծիքին, առաջարկին ի պատասխան վիրավորական բաներ գրել՝ թաքնվելով հայրենասիրության քողի տակ: Հիմա գնա հայելուց մի կողմ, գիրք կարդա ու մտածի, թե ինչ ես դու, 30 անց տղա, արել այդ դրոշը ներկայացնող Հայաստանի համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=276091499184580&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել