Երևանի քաղաքապետ Taron Margaryan-ին:
Պարոն քաղաքապետ, այն խնդիրը, որն ուզում եմ բարձրացնել, ըստ իս՝ իրոք այժմրոպեական է: Ինչպես գիտեք, մայրաքաղաքում կա Գարեգին Նժդեհի անվան հրապարակ, բայց հրապարակի կենտրոնում ոչ թե Նժդեհի, այլ Սուրեն Սպանդարյանի արձանն է: Քավ լիցի, մենք բոլորս ենք ճանաչում մեծն հեղափոխական Սուրեն Սպանդարյանին, որը մահացել է Սիբիրում: Իմ այս գրառմամբ չեմ նսեմացնում նրա արժեքն ու արածը, բայց չեմ կարծում, ավելին` համոզված եմ, որ հայ հանրությունն էլ ինձ կհասկանա, եթե ասեմ, որ Գարեգին Նժդեհի արձանը, որ գտնվում է ինչ-որ դպրոցի հետևում, խանութի մոտ, պետք է կանգնեցվի հենց Նժդեհի անվան հրապարակում: Սա ոչ միայն հարգանք ու պատիվ կլինի մեծն հերոսին, հայորդուն ու հմուտ զորահրամանատարին, այլև նաև իրոք մեծ ուրախություն կառաջացնի հանրության շրջանում, որովհետև, նորից եմ կրկնում, վստահ եմ, մարդիկ շատ են ուզում, որ Նժդեհի արձանը` կիսանդրին կանգնեցվի հենց այդ հրապարակում: Վստահ եմ, ձեզանից ոչինչ չի գնա, ընդամենը մեկ ցուցում, կարգադրություն և հաշված ժամերի ընթացքում, նույնիսկ մեկ ժամվա ընթացքում այդ հարցը կհասնի իր տրամաբանական լուծմանը: Հավատում եմ և սպասում եմ ձեր արձագանքին, խնդրում եմ Հայոց բանակի 21-րդ տարեդարձին և «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերային ընդառաջ արեք այս բանը:
Հարգանքներով, ՀՀ քաղաքացի, ԵՊՀ ուսանող Սմբատ Ղահրամանյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/456479574407901?comment_id=4459838¬if_t=comment_mention
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել