РИА Новости լրատվական գործակալության հաղորդմամբ` քրեական աշխարհի պարագլուխ «օրենքով» գող Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հուղարկավորության արարողությունն ավարտվել է:
Մոսկվայի «Ховански» գերեզմանատան տարածքը լքում են բազմաթիվ մարդիկ, ովքեր գնացել էին Ուսոյանին հրաժեշտ տալու: Նշվում է, որ գերեզմանատանն ընդամենը մի քանի հարյուր մարդ է եղել:
Գերեզմանատան մուտքի մոտ խիստ հսկողություն է եղել: Անվտանգության աշխատակիցներն ամեն կերպ կանխել են լրագրողների մուտքը գերեզմանատուն:
Հիշեցնենք, որ ամենաազդեցիկ «օրենքով գող» համարվող Դեդ Հասանին սպանել էին հունվարի 16-ին, Մոսկվայի կենտրոնի ռեստորաններից մեկի մոտ: Դիպուկահարի արձակած փամփուշտներից երկուսը դիպել էին ռեստորանի աշխատակցին:
Հուղարկավորության արարողության տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Նյութը՝ 168.am-ից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել