Գիտեմ, որ ժամանակը չէ, գիտեմ, որ լուրջ բաները թողած, օրհներգ ու դրոշ են մարդիկ քննարկում... Բայց մյուս կողմից էլ՝ ողջունելի է, որ կան մարդիկ, ովքեր չեն զլանում, նստում են իրանց պատկերացրածը իրականացնում են ու հանձնում ժողովրդի դատին։
Կարող է դուր գալ, կարող է դուր չգալ, մի բան գիտեմ հաստատ. ոչ օրհներգը, ոչ էլ դրոշը հավերժական արժեքներ չեն, որոնց չի կարելի մատով կպչել, քննարկել, քննադատել ու փոփոխություններ առաջարկել։
Անձամբ ես կողմ եմ երկուսի փոփոխությանն էլ։ Դրոշը միայն գաղափար չէ. դրա արտաքին տեսքը պայմանավորում է պետության ամեն մի դետալ՝ մանրից սկսած, մեծով վերջացրած։ Եվ այո, ես կարծում եմ, որ բացի էսթետիկորեն անհաջող լինելուց, կարմիր-կապույտ-նարնջագույնը շատ թույլ է արտահայտում հայ ազգի ով լինելը, այդ համադրությունը անդեմ է ու անհամ (նաև՝ անճաշակ, բայց դա կարող է սուբյեկտիվ կարծիք լինել)։ Մյուս կողմից` ինձ համար փոքր ինչ վիճելի է կրոնական սիմվոլների այդքան շեշտված տեղադրումը պետական դրոշին։ Բայց դե, լավ մտածելուց հետո, դրան էլ դեմ չեմ, քանի որ վառ արտահայտում է մեր պատմությունը, ու նշում է այն արժեքները, որոնց մենք գոնե պետք է փորձենք հետևել։
Եթե լիներ մի շարք նոր դրոշ առաջարկող նախագծեր, այս մեկը հաստատ իրականացման արժանի առաջինների շարքում կլիներ։
Ի դեպ, եթե չեմ սխալվում openarmenia.com-ում ու newmag-ում մի քանի տարի առաջ հրապարակվել են տարբեր դիզայներների կողմից առաջարկներ։
Կից նյութն` այստեղ