Կեցցեն հատկապես էն մարդիկ, ովքեր առանց հայտարարությունների, ստատուսների, մեկնաբանությունների ու խուճապի, սուսուփուս, հենց առաջին օրը վեր կացան ու գնացին Արցախ, դարձան կամավոր
Կեցցեն հատկապես էն մարդիկ, ովքեր առանց հայտարարությունների, ստատուսների, մեկնաբանությունների ու խուճապի գնացին, առաջին պատահած սուպերմարկետից առևտուր արեցին զինծառայողների համար, ուղարկեցին կամ անձամբ հասցրին Արցախ
Կեցցեն հատկապես այն մարդիկ, ովքեր առանց բարձրագոչ հայտարարությունների այս օրերին առավոտից երեկո անքուն թարգմանություններ էին անում մեր տեղեկատվական դաշտի համար
Կեցցեն հատկապես այն մարդիկ, ովքեր իրենց մեջ ուժ գտան այս օրերին մի կողմ դնել իշխանությանն ունեցած բողոքները, պահանջներն ու դժգոհությունները՝ տեղեկատվական դաշտում լիարժեք գաղափարային միասնություն ապահովելով
Կեցցեն հատկապես այն մարդիկ, ովքեր իրենց մեջ ուժ գտան արևմտամետ ու ռուսամետ կողմոնորոշումները մի կողմ դնել ու խոսել միմիայն հայամետ դիրքերից
Կեցցեն հատկապես այն մարդիկ, ովքեր, տիրապետելով բազմակողմանի տեղեկատվական հոսքերին, կարողացան ճիշտ ժամանակին լռել՝ դեռ մի բան էլ ոգևորելով ու դուխ տալով իրենց շրջապատին
Կեցցեն հատկապես այն մարդիկ, ովքեր այս օրերին Արցախի թեման չօգտագործեցին լայքահավաքի, սեփական անձը PR-ելու համար, այլ պարզապես պատվով կատարեցին իրենց առջև դրված խնդիրները
Կեցցեն մեր Սփյուռքի այն ներկայացուցիչները, ովքեր մեզ համար աղոթելուց զատ դուրս եկան փողոց, նաև՝ միացան տեղեկատվական պատերազմին, փնտրեցին ու փնտրում են ռեալ քայլեր քաղաքական ու իրավական միջազգային դաշտում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ու հեռվից հեռու, լիարժեքորեն տեղյակ չինելով ու չզգալով իրավիճակի լրջությունը, խորհուրդներ ու պահանջներ չէին ներկայացնում՝ բա աս արեք, ան արեք: Առանձնացնեմ նաև նրանց, որ էլի առանց որևէ հայտարարության վեր կացան ու եկան Արցախ:
Կեցցե սահմանամերձ յուրաքանչյուր գյուղի բնակիչը, որ իր օջախը չլքեց, զենքը ձեռքին անխոս գնաց ու կանգնեց զինվորի կողքին
Կեցցեն ու հարգանքներս և խոնարհումներս զինվորների մայրերին, որ այս օրերին այդքան զորեղ ու այդքան անսասան գտնվեցին՝ բացարձակ խուճապ չտարածելով ու ողջ ազգին իրենց օրինակով քաջալերելով
Եվ ամեն ինչից բարձր ու առավել ապրի զինվորս, հայ զինվորը, որ ինչ էլ ասենք ու անենք, չնչին է իր վարքի, իր կամքի, իր վեհության ու անձնվիրության, բարձր գիտակցության առջև: Հպարտ եմ
Կեցցե միասնական հայությունը, կեցցե հայ բանակը
Թող որ միշտ այսպես ուս ուսի լինենք!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.margaryan.58/posts/1081288275271462
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել