A1plus.am-ը գրում է.
Մարտական այս հենակետում երկար ժամեր գտնվելու դեպքում անգամ չես կարող գուշակել, որ օրեր առաջ նրա մատույցներում թեժ մարտեր են ընթացել։ Դրա մասին գուցե մատնեն ականանետի հարվածների տեղերը, սակայն հակառակը քեզ կհամոզեն դիրքի զինծառայողներն ու Կամանդիրը (այդպես են վաշտի հրամանատար Արման Իսկանդարյանին դիմում զինվորները)։
8 տարի շարունակ դիրքերում անցկացող կապիտանի ժպիտը խոսում է ներքին հանգստության մասին, գիտի՝ դրանից շատ բան է կախված, հոգատարությունը զինվորների նկատմամբ ամենակարևորն է, եղբայրների մեջ այլ կերպ չի էլ կարող լինել։ Զինվորները զարմանում են՝ ինչու են քաղաքացիականներն այդքան անհանգիստ. իրենց վիճակի մասին չդադարող հարցուփորձից են հասկացել։ Նրանց շարժուձևն ու վարքը կոչ է դիրքերից ներքև՝ հանգիստ լինելու, քանզի իրենք են այստեղ։