Որ կնիկը մարդու բոլոր ասածներն անում ա, հլու ծառայում-սպասարկում ա, էս մարդու բոլոր ակնհայտ ու ծածուկ դավաճանությունները կուլ ա տալիս հերիք չի, հլա դեռ մի հատ էլ իրա մտքում էդ ամեն ինչի համար արդարացումներ ա հնարում, մարդն էլ համապատասխանաբար սկսում ա կնկա նկատմամբ վերաբերմունքը փոխել, նրա էդ հլու վերաբերմունքն ընդունել որպես ինքնին ենթադրվող։ Բնականաբար էլ նեղություն չի քաշի կնկան մի բանով ուրախացնել, մի հանգստյան օր կազմակերպել, պաշտպանել... Հենա, ինչ լավ կնկանից հասնում ա, ունի էլի...
Բայց եթե կնիկը օրերից մի օր սկանդալ սարքի, վեշերը հավաքի, գնա, էս մարդը երկու ելք ունի. կամ պիտի սիրածին իր տուն բերի, հետն ամուսնանա, կամ պիտի իրան պատառոտելով փորձի կնկան ետ բերել. գնա ծաղիկ առնի, նվերներ, ոսկեղեն... խոստումներ... սիրածին ստիպված «պասլայտ» պիտի անի... ցույց տա, որ ինքն իր կնկան նույնքան ա նվիրված, ինչքան սա իրեն։
Երկու դեպքն էլ ավելի լավն են, քան «ֆռֆռացող տղամարդ - հլու կնիկ» ստատուս քվոն։ Առաջին դեպքում կեղծ հարաբերություններ ու պատրանքներ չկան, երկրորդի դեպքում նորմալ ընտանեկան հարաբերություններ են հաստատվում։
Ասելս ինչ ա. գլուխներս որ ռսի քամակից մի պահ հանենք, կարող ա էս պարզ ճշմարտությունը հասկանանք ու, որ ամենակարևորն ա, կիրառենք։