«Երեկ հակառակորդի արձակած կրակից շտապօգնության մեքենա է ոչնչացվել»,- Ռաիդոլուրի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայնանը՝ նշելով, որ մեքենայում մարդ չի եղել, նրանք սահման են մեկնել՝ զոհվածների դիերը տեղափոխելու համար: «Սա մարդու միջազգային իրավունքի ու ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է»,-նշել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Նրա խոսքով՝ «նույնիսկ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում այդ օբյեկտները չեն կարող թիրախ լինել»,- ասել է Բաբայանն ու հավելել, որ գործ ունենք նենգ թշնամու հետ, որը որևէ նորմ ու օրենք չի հարգում և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի իր չար ոգին դրսևորի նաև ամենաօրյա կյանքում»:

Դավիթ Բաբայանի տեղեկացմամբ, երեկ ողջ օրվա ընթացքում և այսօր հակառակորդը շարունակում է խախտել զինադադարի ռեժիմը, դժբախտաբար ունենք ևս մեկ անդառնալի կորուստ: Ճիշտ է՝ եթե համեմատենք այն իրավիճակի հետ, որը ունեինք ապրիլի մեկից չորսը, ապա քանակային առումով կտրուկ նվազել է զինադադարի ռեժիմի խախտումները,սակայն, այնուամենայնիվ հակառակորդն իր, այսպես ասած, բնույթին համարժեք ձևով շարունակում է խախտել զինադադարի ռեժիմը:

Անդրադառնալով երեկ Քարվաճառում երկու զինվորիների զոհվելու հանգամանքներին՝ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշել է, որ դեռևս հետաքնություն է ընթանում, «կարծում եմ առաջիկա ժամերին պարզ կլինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել