Գիտեի՞ք, որ քաղաքապետի ավտոմեքենայի հարևանությամբ շարքային քաղաքացիներս իրավունք չունենք կայանելու մեր ավտոմեքենան:
Այսօր Կոմիտասի Պրահայի այգու հարևանությամբ փորձում էի ավտոմեքենաս կայանել, երբ Գագիկ Շամշյանի բնութագրություններին արժանի տղամարդիկ մոտեցան ինձ ու «մուննաթ» ոճով պահանջեցին ավտոմեքենաս այդտեղ չկայանել, ի դեպ միանգամայն թույլատրելի վայրում էի կայանում: Զարմացա: Հարցիս, թե ինչու, ասացին, որովհետև քաղաքապետի մեքենայի դիմաց եմ կանգնել, ու որ պիտի ազատ մնա այդ տեղը: Երկար-բարակ զրույց, և վերջիններս այլևս չպնդեցին այն բանից հետո, երբ հաստատակամ ասացի, որ քաղաքապետն էլ ինձ պես քաղաքացի է, և եթե այդտեղ արգելված չէ, ես չեմ պատրաստվում գնալ չգիտես, թե որտեղ կայանել: Ի դեպ, ողջ փողոցը իրենց մենքենաներն էին կայանած, և դա միակ ազատ տեղն էր:
Կարծում եմ, որ ես իմ քաղաքում իրավունք ունեմ կայանելու երբ և որտեղ ցանկանում եմ, եթե օրենքով դա արգելված չէ: Ինչպես հասկացա, այդ մարդիկ ինձ հետ համակարծիք չէին, բայց դա արդեն իրենց խնդիրն է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aniqochar/posts/10200352239351161
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել