Տխրառչակ հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանը բոլորին հայտնի իր ֆինանսական խնդիրները լուծելու համար հուսահատ քայլի է դիմել։ Նա տղամարդկանց հետ ժամանակ է անցկացնում գումարի դիմաց, ընդ որում՝ մեծ։ Այս մասին «Star» ամսագրին պատմել է դերասանուհու հայրը՝ Մայքլ Լոհանը. «Հարուստները վճարում են նրա հետ հանդիպելու համար, իսկ Դինան միջնորդություն է անում։
Զզվելի է»։ Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը հաստատել է տեղեկությունը. «Հանդիպումները մի քանի օր են տեւում, եւ տղամարդիկ վճարում են ամեն ինչը՝ ապրուստը, ճանապարհածախսը, սնունդը եւ այլն, ինչպես նաեւ թանկարժեք իրերն ու այլ նվերները»։
Լինդսիի մշտական հաճախորդն Բրունեյի իշխող դինաստիայի ներկայացուցիչը (սուլթանի գահի՝ հերթով երրորդ թեկնածուն) նրան 100 հազար դոլար է վճարել Լոնդոնում միասին Նոր տարին նշելու համար։ Մեկ այլ հայտնի հաճախորդ՝ հաջողակ նկարիչ Դոմինգո Զապատան, Լինդսիին թույլ է տվել անվճար ապրել իր նյույորքյան փենթհաուսում ու Լոս Անջելեսի տանը։