Գնալով համոզվում եմ, որ հայկական լրատվական դաշտը ի զորու է ամեն ինչ մառազմի վերածելու։ Հիմա էլ համացանցին համակել է Դեդ Հասանի թաղումը Հայաստանում անցկացնելու հիմար տեղեկությունը, որը հիմնված է վերջինիս քրոջ աղջկա հետ ունեցած զրույցի վրա։
Ախր որքա՞ն կարելի է։ Անգամ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան գուժն այսպիսի աժիոտաժ չառաջացրեց, իսկ ինչ-որ մի հանցագործի ու բանդիտի մահը դարձավ համազգային հետաքրքրության ու համալրատվական սպեկուլյացիաների թեմա։
Նախ, չեմ էլ ուզում քննարկել այն հարցը, թե ինչու չպետք է Հասանը Հայաստանում թաղվի։ Ինձ համար անհասկանալի է լրագրողների մոտեցումը, ովքեր քիչ էր մնում գնային Դեդ Հասանի մանկապարտեզի պահակին հարցնեին։ Ախր ի՜նչ գիտի քրոջ աղջիկը, որ մի հատ էլ դրել եք չեղած տեղից սենսացիա եք սարքում։ Ինչի դուք չգիտե՞ք, որ հաստատ քրոջ աղջկանից չեն հարցնելու թաղողները, թե որտեղ թաղեն։
Անաղուհաց քրդի շան պես գործելով՝ դուք լուծում եք այդ օրվա էջադիտումների քանակը, բայց անդառնալի վատ հետևանքներ եք ծնում Ձեր գործարար համբավի համար։
Կից նյութն`այստեղ