Orer.am-ը գրում է.

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած լայնածավալ նախահարձակ գործողությունների հետևանքով բոլոր վիրավոր զինվորների մոտ դեպի դրական տեղաշարժ կա: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ բոլորը գտնվում են խիստ ուշադրության կենտրոնում, ապահովված են և՛ դեղորայքով, և՛ նեղ մասնագիտական օգնությամբ: «Ունեինք մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդ՝ գլխուղեղի վնասվածքով, և  հուրախություն մեզ, նրա մոտ երեկվանից դրական դինամիկա է գրանցվում, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ արյան պահուստները բավարար են, սակայն Արյունաբանության կենտրոնը շարունակում է աշխատել, արյան հանձնումն ընթանում է բարձր մակարդակով, կենտրոնական զորամասային հիվանդանոցի հետ համագործակցությամբ: Մուրադյանը նկատեց, որ ոչ ոք իրավունք չունի զսպել քաղաքացիների կողմից դեղերի հավաքումը կամ արյան հանձնումը: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել