Հադրութ. ԼՂՀSputnik.co.am-ը գրում է.

Sputnik Արմենիայի թղթակիցներն այցել են Հադրութի շրջան, որտեղ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը Ադրբեջանն առաջին անգամ «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգեր է կիրառել։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողություններն ուղղված էին ոչ միայն զորամասերի, այլև խաղաղ բնակիչների դեմ։

Sputnik Արմենիան ներկայացնում է զենքի բեկորները, որոնք ընկել են հիմնականում նախկին ադրբեջանական Շուքուրբեյլ գյուղի և նրա մոտակայքում գտնվող հին գերեզմանատան վրա։

Ապրիլի 5-ին` տեղական ժամանակով ժամը 12։00-ին ղարաբաղյան հակամարտության շփման գծում ԼՂՀ ՊՆ-ի հայտարարության համաձայն երկու կողմերից կրակոցները դադարել են։ Որոշ տվյալների համաձայն հրադադարի վերաբերյալ երկկողմ համաձայնագիր է նախապատրաստվում։

Հադրութ. ԼՂՀՀադրութ. ԼՂՀՀադրութ. ԼՂՀՀադրութ. ԼՂՀՀադրութ. ԼՂՀՀադրութ. ԼՂՀՀադրութ. ԼՂՀՀադրութ. ԼՂՀՀադրութ. ԼՂՀՀադրութ. ԼՂՀՀադրութ. ԼՂՀՀադրութ. ԼՂՀՀադրութ. ԼՂՀ



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել