Ռեյչլ Բեկվիտի վերջին ցանկությունը



«2011թ. հունիսի 12-ին լրացավ իմ 9 տարեկանը,- գրել է Ռեյչլը իր կայքում: -Ես իմացել եմ, որ միլիոնավոր մարդիկ անգամ 5 օր չեն ապրում իրենց ծնվելուց հետո: Եվ ինչո՞ւ: Որովհետև չկա խմելու ջուր: Այդ պատճառով ես որոշեցի տոնել իմ ծննդյան օրը, ինչպես չէի տոնել երբեք: Ես խնդրում եմ բոլորին, որոնց ես գիտեմ, գումար հանգանակել իմ ընկերությանը՝ նվերների փոխարեն»:
Նրա ցանկությունն էր հավաքել 300$, սակայն հասցրել էր հավաքել միայն 220$: Հույս ուներ, որ մնացած գումարը կհավաքի մյուս տարի: Սակայն ողբերգական պատահարի հետևանքով նա չապրեց մինչև իր ծննդյան օրը: Դժբախտաբար, նա այն 15 ավտոմեքենաների ուղևորների շարքում էր, ովքեր սարսափելի ավտովթարի էին ենթարկվել: Մի քանի օր մնալով հիվանդանոցում՝ բժիշկները անհույս համարեցին նրա փրկվելու շանսերը և հանեցին այն սա8քերը, որոնց միջոցով ապրում էր: Պատճառն այն էր, որ ստացած վնասվածքները լուրջ էին և անհամապատասխան էին կյանքի պայմաններին: Միայն հրաշքով է եղել, որ բացի նրանից ոչ ոք չի մահացել ավտովթարից:

Ռեյչլ Բեկվիտի վերջին ցանկությունը


Nրա մահվան մասին լուրի տարածվելու հետ մեկտեղ տարածվում էր նաև նրա երազանքի մասին պատմությունը: Հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհից որոշեցին կատարել նրա վերջին երազանքը և ցանկություն հայտնեցին նվիրատվություն անել նրա կայքին՝ Charity Water (Բարեգործական ջուր)՝ ընկերությունը դարձնելով ամենամեծը պատմության մեջ:
Կարճ ժամանակահատվածում հավաքվել էր ավելի քան մեկ միլիոն դոլար, որը դեռ ավելանում էր: Հավաքված գումարով փրկվել է վեց հարյուր հազար մարդ: Ռեյչելը անսովոր բարի երեխա էր և ամբողջ ժամանակ փորձում էր օգնել ուրիշներին. նա 2 անգամ երկարացրել է իր մազերը, իսկ հետո կտրել է դրանք և զոհաբերել քաղցկեղով հիվանդ երեխաներին, ովքեր քիմաթերապիայի կուրսեր էին անցնում: Եվ նույնիսկ նրա մահվանից հետո նրան հաջողվեց փրկել ծանր հիվանդ մի երեխայի, ով դոնորի կարիք ուներ:

Ռեյչլ Բեկվիտի վերջին ցանկությունը



Հուսով ենք, որ այս պատմությունը կհուզի ձեզ, և մենք բոլորս կդառնանք փոքր-ինչ ավելի բարի դիմացինի նկատմամբ, ավելի հաճախ կնկատենք և կլսենք շրջապատող մարդկանց խնդիրները:

Ռեյչլ Բեկվիտի վերջին ցանկությունը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել