Մինչ տղերքը սահմանին արյուն են թափում, մինչ ողջ հասարակությունը ոտքի է կանգնել ու համախմբվում է արժեքների շուրջ, որոնք թվում էր, թե մոռացվել էին ու էլ չկան, Երևանի քաղաքապետարանում ոչինչ չի փոխվում ու նրանց մոտ ամեն ինչ առաջվա պես է․ ծախում են երկիրը, աղավաղում են մշակութային արժեքները, ամեն ինչ շուկա են դարձնում։

Պարոն Տարոն, այս շատրվանները կառուցվել են դեռ այն ժամանակ, երբ դուք փոքր երեխա էիք։ Հիշո՞ւմ եք, թե ինչ գեղեցիկ էին դրանք, ինչ հաճելի կոլորիտ էին հաղորդում քաղաքին ու նամանավանդ ամռանը, երբ կիզիչ ճառագայթները ասես այրում են քեզ, միշտ հաճելի է զբոսնել այդ կանաչ կածանով։

Պարոն Տարոն, վստահ եմ, որ հիշում եք։ Ի վերջո, ասում են, թե քաղաքի տղա եք և պարզապես անհանար է, որ Ձեզ էլ դուր չգար մշակութային այս կոմպոզիցիան, բայց քաղաքապետարանի վարած քաղաքականությունն այլ բանի մասին է խոսում կարծես։ Տավորություն է, որ քաղաքապետարանի համար ընդունելի է, որ այս շատրվանները վետերոկի մաս վերածեն։ Համենայն դեպս, արդեն ողջ թափով շինարարություն է ընթանում ու հարակից սրճարանի կառկասները արդեն հենց շատրվանների կողքին են։

Պարոն Տարոն, ես անձամբ Ձեզ չեմ մեղադրում։ Դեռ։ Ցանկանում եմ հավատալ, որ դուք անգամ տեղյակ էլ չեք, որ Ձեր աշխատավայրից մի քանի հարյուր մետրի վրա նման խայտառակություն է թույլատրել Ձեր իսկ ղեկավարած գերաատեսչությունը։ Սակայն, պարոն Տարոն, հրապարակային արձագանքն արդեն կա ու պետք է որ ականջալուր լինեք։

Պարոն Տարոն, խնդրում եմ Ձեզ, հատկապես այս օրերին ու այս զարթոնքային հոգեվիճակում, դուք էլ Ձեր մասով վերաիմաստավորեք Ձեր գործունեությունը և վարած քաղաքականությունը։ Վստահ եմ, որ դուք էլ կցանկանաք, որ Ձեր երեխաները վայելեն այս շատրվանների գեղեցկությունը, այլ ոչ թե տեսնեն սրճարանի ցայտաղբյուրի վերածված ինչ որ աննորմալություն։ Կանգնեցրե՛ք այս խայտառակությունը, հարգեք մեր ու Ձեր քաղաքը, հարգեք այս երկիրն ու այս ժողովրդին։

Շնորհակալություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել