Սակայն ցանկանում եմ արտահայտվել մեր զոհված զինվորների մասին։ Նրանք պարզապես քառօրյա պատերազմի հերոսներ չեն։ Որպեսզի պատկերացնենք նրանց արածը, պետք է հասկանանք որ Ադրբեջանն այս քանի օրը իրականացրեց վճռական հարձակում՝ կիրառելով իր ամբողջ ռեսուրսներն ու ռազմական կարողությունները։ Մեր հերոսները դիմակայեցին ամբողջ ադրբեջանական զինուժին։ Ես չգիտեմ, թե քանի հոգի են մերոնցից զոհվել, վերջնական թիվը հայտնի չի։ Նրանցից յուրաքանչյուրը մեծ հերոս է։ Նրանց հերոսությունը հավասարազոր է եռաբլուրում հողին հանձնված 91-94 թվականների պատերազմի մեր հերոսների արարքին։ Սա պետք է գիտակցենք։ Ես խոնարհվում եմ յուրաքանչյուր զոհված հերոսի դիմաց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել