Պաշտոնական տեղեկանքի համաձայն՝ անցած ողջ տարվա ընթացքում Հայաստանից մեկնել է 2 միլիոն 234 հազար 597 մարդ և ժամանել 2 մլն 191 հազար 833-ը: Այսպիսով, անցած տարվա ընթացքում մեկնողների և ժամանողների թվի տարբերությունը` բացասական սալդոն, կազմել է 42 հազար 764 մարդ: 2011 թվականին բացասական սալդոն, այսինքն՝ պայմանականորեն ասած, անվերադարձ հեռացածների թիվը 43 հազար 800 էր: Առաջին հայացքից նախորդ տարվա համեմատ բացասական սալդոն, թեկուզ քիչ, բայց նվազել է: Սակայն պետք է հաշվի առնել, որ 2012-ի ընթացքում մի քանի հազար սիրիահայ ընտանիքներ են հանգրվանել Հայաստանում: Նրանց ճշգրիտ թիվը դեռ հրապարակված չէ: Կարևորն այն է, թե 2012 թվականին ՀՀ քանի քաղաքացի է անվերադարձ լքել Հայաստանը: Այս տեղեկատվությունը կհրապարակվի մոտ երկու շաբաթից: Նախնական գնահատականներով 2012 թվականին Հայաստանից անվերադարձ հեռացել է 53-55 հազար ՀՀ քաղաքացի: Վերջին 4 տարիներին, նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանը լքել է շուրջ 180 հազար ՀՀ քաղաքացի կամ Հայաստանի բնակչության մոտ 6 տոկոսը:
Մենք եղել և մնում ենք մեր ժողովրդի կողքին:
Բա մեր ժողովուրդը է՞ս կյանքին էր արժանի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել