Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակը վերահսկվում է զինված ուժերի, մեր ժամկետային, պայմանագրային զինծառայողների և առաջնագիծ մեկնած կամավորների շնորհիվ։ Հայ զինվորականը, ինչպես միշտ, հիացրել են իրենց սխրանքներով։
Ամեն մի զինվորի գործողություն առանձին հերոսապատում է, որը մեզ պարտավորեցնում է։
Ապրիլյան այս օրերը շատ կարևոր խորհուրդ ունեն բոլորիս համար։ Վերջին օրերի համազգային մոբիլիզացիան ի դերև հանեց բոլոր այն հոռետեսական կարծիքները, թե հայաստանցին հուսալքված է, մտածում է միայն արտագաղթի մասին։ Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ հայրենիքը բացարձակ արժեք է։
Մինչև հիմա սահման մեկնել ցանկացողները այնքան շատ են, որ համապատասխան օղակները անգամ չեն հասցնում անդամագրել, կամ պարզապես նախապատվությունը տալիս են փորձառուներին։ Հայրենիքի սահմանագիծը պահելը պատիվ է։
Միայն մեր ժողաովուրդն է որ մարդկանց սահման ճանապարհում են խրոխտ պարերով։