Մենք ունիկալ ժողովուրդ ենք։ Խաղաղ ժամանակ բաժանվում ենք հայաստանցիների ու ղարաբաղցիների, պատերազմի ժամանակ` բոլորս դառնում ՂԱՐԱԲԱՂՑԻ, խաղաղ ժամանակ ասում ենք երկիրը երկիր չէ, պատերազմի ժամանակ` կյանքը տալիս այդ ԵՐԿՐԻ համար, խաղաղ ժամանակ սփյուրքահայությունը աղպար է, պատերազմի ժամանակ` ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ, խաղաղ ժամանակ իրար արյուն ենք խմում, պտերազմի ժամանակ` իրար արյուն տալիս, խաղաղ ժամանակ իրար տակ ենք փորում, պատերազմի ժամանակ` միասին` խրամատ… Ժողովուրդ, հո չենք կորող անընդհատ պատերազմել, որպեսզի մենք մեզանից գոհ լինենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: