Չէ, բայց մենք աննորմալ ազգ ենք, խփեք ինձ, բայց մենք բոլոր տեսակ պատկերացումները հարցականի տակ ենք դնում
Հիմնականում բոլոր տեսությունները ցույց են տալիս, որ պատերազմի ժամանակ ժողովուրդների մոտ դեպրեսիան խորանում է, մենք ցույց ենք տալիս լրիվ հակառակը` տասնյակից ավել է դեպրեսիաներով ապրում ենք, ու գալիս է պատերազմը, ազգի մոտ սկսում է զարթոնք ապրել բոլոր ոլորտներում:
Արդեն մի քանի հոգի գիտությունը զարգացնելու վերաբերյալ առաջարկներ են անում, մարդկանց ստեղծագործական միտքը սկսել է վերելք ապրել, պետական մտածելակերպը էս օրերի հիմնական արտացոլանքն է, իրար օգնելը դարձել է մոդայիկ, պարտադիր, ով ոնց ուզում է թող ասի...
Վերջապես, երկրում վստահությունն է գերակշռում, ավելին` տարիների ձևավորված գաղջ մթնոլորտը հիմա ջարդուփշուր է լինում:
ԱՄՆ նախագահներից Քենեդին ասում էր, մի հարցրու թե պետությունն ինչ է անում քո համար, հարցրու թե դու ինչ ես անում պետության համար.... Հիմա ես ասում եմ, երբ ամեն մեկս մի փոքր լումա ենք ներդնում, պիտանելության զգացողություն ենք ունենում, այդ ժամանակ պետությունը սկսում է աշխատել...
Սա է պետության զարգացման մեխանիզմը, փրկիչներ մի փնտրեք, յուրաքանչյուրդ է փրկիչը
Մենք աննորմալ ազգ ենք, ես սիրում եմ էդ աննորմալությունը