Այսօրվա նման հիշում եմ Հրանտ Դինքի մահվան լուրը ստանալուս պահը: Նախարարի իմ սենյակում էի: Լուրն ինձ ցնցեց ոչ միայն այն պատճառով, որ լավ էի ճանաչում և մոտ էի Հրանտի հետ, այլև, որ Հրանտը դեռ շատ ասելիք ու անելիք ուներ և՛ հայկական, և՛ թուրքական իրականության մեջ:
Իսկապես որ, վեց տարի անց, ոչ միայն տարելիցից տարելից, այլև ընդհանրապես մեր առօրյայում հաճախ ենք հիշում նրան: Հրանտի բացակայությունը զգացվում է հայ-թուրքական այսօրվա հարաբերություններում և հատկապես Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշրջանում:
ՍիվիլՆեթը Հրանտի հիշատակի վերաբերյալ տեսանյութ է պատրաստել, որը կցանկանայի կիսել ձեզ հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել