Այս պահին ակհայտ է, որ Ադրբեջանում փոխվել են տրամադրությունները: Տարածքներ գրավելու մասին հեքիաթները չկան էլ, ինչ որ անհասկանալի հաղթանակներ չեն տոնում էլ: Երկու օր առաջ Ղարաբաղը <<գրավող>> նրանց ղեկավարությունը հանրությանը ասում է, թե իրենք կարողացել են արժանիորեն պաշտպանվել իբր իրենց վրա հարձակված հայերից: Նաև արդեն խոսում են որ համաձայն են հրադադար հաստատել ու որ դրա հետ կապված ինչ որ փաստաթուղթ են պատրաստվում ստորագրել: Որքան էլ նրանց հասարակությունը վարժված լինի քարոզչական ստով կերակրվելուն, ամեն դեպքում իրենց ղեկավարությանը բարդ է լինելու բացատրել, թե որտեղ են իրենց <<գրաված>> տարածքները: Դե Ալիևին շնորհավորողներն էլ Ալիևի հետ միասին հայտնվում են ծիծաղելի դրության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: