Կարծում եմ, որ Ալիևի նախաձեռնածը հենց այն է, ինչ կոչվում է հետախուզական մարտ («разведка с боем»)՝ ինչի մասին երկու օր առաջ ասել է Կոմանդոսը: Ուղղակի եթե այն հաջողություն ունենար, ապա հակառակորդը կզարգացներ դա՝ վերածելով լայնամասշտաբ հաղթական պատերազմի՝ նպատակ ունենալով «ազատագրել Լեղնային Ղարաբաղը և հարակից շրջանները»: Բայց քանի որ սկզբնական պլանը ձախողվեց, Ալիևը կատարում է հակասական ու անիմաստ քայլեր, որն իր ժամանակ (1944-ին) արևմտյան և արևելյան ճակատներում արեց Ադոլֆ Հիտլերը՝ փորձելով փրկել Երրորդ ռայխը վերջնական պարտությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: