Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ենթադրել են, թե դրանից հետո հայկական ուժերը նահանջելու են եւ իրենք հաղթական մտնելու են Մատաղիս։ Բայց լրիվ հակառակն է եղել, այդ գնդակոծություններից, հրետակոծություններից հետո հայկական զինուժը համարժեք պատասխան է տվել։ Հրետանավորները մանրամասն <ծեծել> են հակառակորդին, ինչպես սպաներից մեկն ասաց։ Փախուստը հակառակորդի կողմում է սկսել։ Նորից դիակներ են թողել ռազմի դաշտում։ Այսօր կփորձենք նաեւ Ղարաբաղի իշխանություններից տեղեկություն ստանալ, թե ինչ է լինելու հակառակորդի դիակների հետ, արդյոք դրանք հանձնելու մասին բանակցություններ ընթանում են, Կարմիր խաչի ներկայացուցիչներին դիմել են արդյոք կողմերին։ Ինչպես արդեն հայտնել է Ղարաբաղի ՊՆ-նի ներկայացուցիչը հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Պաշտպանության նախարարության տարբեր ներկայացուցիչներ սկսել են հաստատել, որ ադրբեջանի կողմից կռվում են Թուրքիայից եկած զինյալներ եւ հենց նրանք են ունցել մեծաթիվ կուստներ, եւ խուճապը դրանից է սկսվել հակառակորդի մոտ։
հ․գ․ -երբեմն կարդալուց տեսնում եմ թե ինչքան շատ սխալներով եմ գրել, հուսով կներեք սխալներիս համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1317041748311821?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել