Եկել է ՛՛ծառ տնկելու՛՛ լավագույն ժամանակը
Ծառ տնկելու լավագույն ժամանակը, քսան տարի առաջ էր…
Հաջորդ լավագույն ժամանակն այսօր է:
Չինական իմաստություն
Այո, քսան տարի առաջ ջահել էինք, երազանքների մեջ էինք, կարծում էինք, թե այն նոր աշխարհը, ուր մենք ոտք ենք դնում , խաբեբա սովետը չէ, ճշմարտության ու բարոյականության, ազնվության ու արդարության, մեր իմացած ՛՛եվրոպական ճշմարիտ արժեքների՛՛ կրողն է ու պաշտպանը: Այդ ժամանակ մեզ համոզեցին, որ այդ աշխարհը հասկացավ ղարաբաղյան պատերազմի ինչ լինելը և մեզ հորդորեցին հաղթած պատերազմը ավարտին չհասցնել և խնայելով հազարավոր երիտասարդ կյանքեր, զինադադարի համաձայնագիր ստորագրել ոսոխի հետ ու քաղաքակիրթ աշխարհի օրենքներով, բանակցային սեղանի շուրջ նստած, հանգիստ ու խաղաղ պայմաններում որոշել Ղարաբաղի ապագան: Սակայն շատ շուտով պարզվեց, որ այդ քաղաքակիրթ կոչված աշխարհն սովետից ավելի խաբեբա է, ավելին պառաված մի ՊՈՌՆԻԿ է, և ՛՛բանակցությունների՛՛ արդյունքում մենք հաստատվեցինք մեզ անընդհատ հյուծող, մեզ դանդաղ մահվան տանող վիճակում, որից ելքը չի նշմարվում:
Այսինքն քսան տարի սրանից առաջ, երբ մեր ՛՛ծառ տնկելու՛՛ լավագույն ժամանակն էր, մենք չարեցինք դա և ստացանք այն, ինչ ունեինք մինչև նախորդ օրը:
Այսօր աննախադեպ մի հաջողություն է կանգնել մեր առջև: Մեր թշնամին, փորձելով ղարաբաղի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, (հալալ լինի էն եբրայացուն, ով այդ գաղափարը մտցրել է նրա գլուխը) կոպտագույն սխալ է գործել: Արդյունքում, Աստվածային նախախնամության արդյունքում, մեզ Ղարաբաղի հարցին ճշմարիտ լուծում տալու հնարավորություն է ընձեռնված: Բոլոր նախորդ պայմանավորվածությունները, լինեն դրանք քի վեստյան, մադրիդյան թե ինչ-ինչ պայմանավորվածություններ, մեր թշնամին, իր գործողություններով ՛՛հեչ է արել՛՛ , ազատելով մեր ձեռքերն ու գործունեության լայն հնարավորություն տալով:
Այսինքն եկել է ՛՛ծառ տնկելու՛՛ հաջորդ լավագույն ժամանակը…
Առաջ Աստված… Այս անգամ ավելի խոկուն լինենք, ՛՛խաղաղասեր փարիսեցիների՛՛ քաղցր-մեղցր լեզուներին չխաբվենք ու ավարտին հասցնենք ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ: