Ամբողջ օրը հետևելով Արցախում վերսկսված պատերազմի լրահոսին, բազմաթիվ իրական ու կեծք տեղեկությունների տարափի մեջ, համոզված եմ, կարելի է այսօր արդեն գալ մի եզրահանգման. 20 տարուց ավելի անընդմեջ զինվող, միլիարդավոր դոլարներ իր բանակի վրա ծախսող, երեխաներին բարուրից Արցախը գրավելու մասին օրորոցայիններով սերունդ մեծացրած Ադրբեջանի ռեժիմը, ում ղեկավարները բոլոր հանրային հայտարարություններում նշել են, թե ի վիճակի են ու պատրաստ են Արցախը ոչնչացնել, Հայաստանը ոչնչացնել, օրերի ընթացքում անապատի վերածել հայկական հողերը՝ 22 տարի անց իրենց շագանակագույն շալվարները ու համապատասխան պամպերսները հագին հարձակվեցին Արցախի վրա ու արդեն 3 օր է գլոբալ առումով չունեն որևէ զգալի հաջողություն, չեն կարողացել էականորեն փոխել նույնիսկ սահմանագծի այն հատվածները, որտեղ նետել են հսկայական ուժեր։
Արցախի այս ադրբեջանական օպերացիան իրենից ներկայացնում է մեծագույն ձախողում, որի ընթացքում 3 միլիարդից ավելի տարեկան բյուջե ունեցող բանակը խրվել է ծանր մարտերի մեջ ու սեփական ժողովրդին տված իր իսկ խոստումներին ի պատասխան միայն մսաղացի մեջ է նետում բանակայիններին, հատուկ ջոկատայիններին ու տասնյակ զոհեր տալով՝ արդեն 3-րդ օրն է չի կարողանում իրականացնել Հայաստանը ժամերի ընթացքում ոչնչացնելու հայտարարությունները։ Բնական է հորդան կանգնեցնելը հեշտ գործ չէ, ունենք կորուստներ ու ցավոք սրտի էլի կունենանք, քանի դեռ հորդան չի կերել լափը ու դուրս չի շպրտվել մեր տանից վերջնականապես։