Թշնամին փորձում է վրացական գործոն խաղարկել: Բաքուն հայտարարեց, թե Խիդաշելին Հասանովի հետ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին է խոսել, այնինչ Վրաստանի ՊՆ-ն նման հաղորդում չունի: Բացի այդ, «Ռեգնումում» նյութ կա, թե ինչ-որ «Վրացական ազգային լեգեոն», որը Դոնբասում կռվում էր ուկրաինացիների կողմից, պատրաստ է կռվել Արցախի դեմ: Ի տարբերություն վրացահայերի՝ անասելի ակտիվ են Վրաստանի ադրբեջանական համայնքն ու Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորները՝ փորձելով վրացական պետությունն էլ ներքաշել իրենց խաղի մեջ: Մի խոսքով, զգույշ պիտի լինենք, հիմա մեզ ամենաքիչը Վրաստանի հետ խնդիրներ են պետք...
#NKPeace #KarabakhNow
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: