Երկու օրում ողջ ազգը մեկ ամբողջություն դարձավ: Կողք-կողքի, յուրաքանչյուրն իր չափով, բայց միակամ ու հզոր: Մեզնից արևելք գտնվող հորինված ցեղախմբերով բնակեցված երկրում վաղն ավելի են սարսափելու, քանի որ փոթորիկը վերածվելու է հրե անձրևի:
Ցավակցելու ենք միմյանց հերոսաբար ընկածների համար, ու նորագույն հաղթանակները նրանց ենք նվիրելու;
Նոր տարածքներ ենք ազատագրելու, որովհետև մենք կռվում ենք մեր հայրենիքի համար, մեր ընտանիքների անդորրի համար:
Պատերազմը երբեք էլ չէր ավարտվել, բայց հիմա եկել է մի պահ, երբ պիտի ազգի ոգուն արժանի լուծում գտնի մեր ազգի դիվանագիտական կորպուսը:
Ցանկացած սովորական մահկանացուի կամ վերլուծաբան մասնագետի կողմից հնչեցված տեսակետներում դոմինանտ են երեք պետություններր՝ Ռուսատան, ԱՄՆ, Թուրքիա: Սա ակնհայտ է: Ակնհայտ է նաև, որ միջազգային հանրությունը և տարբեր ձևաչափի խմբերը բացի դատապարտող, հանգստացնող ու հավասարություն դնող գնահատականներից ու կոչերից, որևէ այլ տիպի միջամտություն չեն անելու, Վերջին տարիները դրանց վառ ապացույցն են: Թե գերտերություններից ով ինչ շահ է հետապնդում, մեզ այսօր պիտի քիչ հետաքրքրի, քանի որ ամեն բան կարող է փոխվել, երբ մեր հակահարվածը լինի հզոր ու քարտեզի վրա ազատագրված 20-ը դառնա ասենք 30 կամ 40 տոկոս: Մենք պետք է խաչ քաշենք բոլորի շահերի վրա և հետապնդենք միմիայն մեր շահը:
Ժողովուրդը ապացուցեց, որ ամուր կանգնած է իր զինվորի կողքին, ապացուցեց, որ հարևանի ցանկացած ոտնձգության դեպքում, արժանի հակահարված կարող է տալ: Այ հիմա եկել է այն պահը, որ գոնե հիմա այս օրերի արդյունքը լինի ոչ միայն հաղթանակը, այլև պատերազմի իրական վերջակետը: Այս անգամ պետք է ստիպել թշնամու ստոր առաջնորդին, որպեսզի ներողամտություն աղերսի ոչ միայն Հայստանից, այլև Արցախից; Եվ պարըտադիր դա անի մեր զինվորի առաջ չոքած...
Գիտեմ, հիմա կասեք, որ էս վերջին պահը հուզառատ էր ու պաթոսային, որ միջազգային պրակտիկայում նման նախադեպ չկա: Պատասխանեմ՝ ես թքած ունեմ ձեր միջազգային պրակտիկայի վրա էլ, միջազգային կառույցների վրա էլ...

Հայ զինվոր, երանի մեզ, որ քո պես պաշտպան ունենք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել