-Մեր ԱԳՆ-ն վերջապես ունեցած-չունեցած պլոճիկը հավաքեց ու Բելառուսի դեսպանին բողոքատիպ մի բան հայտնեց: Բատկան վայթե մոռացել էր, որ ԵՏՄ-ում Ադրբեջանը չի իրենց հետ, Հայաստանն է: Ամեն դեպքում, Բելառուսի ԱԳՆ-ն իր կայքից դեռ վիճահարույց հայտարարությունը չի հանել.
-ԵԽԽՎ-ն վերջնականապես փչվեց, էդ կառույցն առհասարակ չարժե լուրջ ընկալել, ավելին՝ կարելի է մասնակիորեն բոյկոտել, առավել ևս՝ որ որոշումները խորհրդատվական բնույթ ունեն: Հիշեք՝ վերջին ամիսներին՝ Մարկովիչի զեկույց, ԵԽԽՎ նախագահներ Բրասյորի, ապա Ագրամունտի հայտարարությունները, հիմա էլ՝ հայկական ուժերի դուրսբերման պահանջ ու խրախուսական կոչեր Ադրբեջանի հասցեին.
-Վրաստանը թեև, ուշ բայց ակտիվացավ. վարչապետն ուժայիններին հավաքեց, լսեց, հասկացավ սպառնալիքները Վրաստանի շահերին ու անդեմ կոչ հղեց կողմերին, ինչն, իհարկե, սպասելի էր.
-Իրանի պաշտպանության և ոչ թե ԱԳ նախարարի զանգն իր հայ պաշտոնակցին ուշագրավ էր. Իրանի տարածքում էլ է հրթիռ ընկել, ու իրենք էլ իրենց պարզաբանումներն ունեն տալու ու ստանալու.
-Ռուսաստանն ամբողջ օրը պահպանեց մեռելածին լռություն, Պուտինի երկրորդ ուղերձի մասին լուրը կեղծ էր, իսկ Թուրքիան մի քանի մակարդակներով վերահաստատեց նվիրվածությունն Ադրբեջանին...
#NKPeace #KarabakhNow
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/10204692922722395
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել