Ֆուտբոլային գործակալ Սեֆեր Ալիբաևը հարցազրույց է տվել Футбол հեռուստաընկերությանը, որտեղ խոսել է նաև Դոնեցկի «Շախտյորի» տրանսֆերային գործերի և Հենրիխ Մխիթարյանի մասին:
- Ձեր կարծիքով որքանո՞վ են պահանջված «Շախտյորի» ֆուտբոլիստները եվրոպական գրանդների համար: Մասնավորապես հետաքրքրությունն աճել է Մխիթարյանի և Ֆերնանդինյոյի նկատմամբ, ով արդեն երկար տարիներ թիմի առաջատարներից է:
- Հենրիխ Մխիթարյանը առաջատարներից մեկն է, և նա հիանալի ֆուտբոլ է ցուցադրում ամբողջ մրցաշրջանի ընթացքում` խփած գոլերով և ֆուտբոլային խաղադաշտից դուրս իր վարքագծով: Այսինքն՝ նա կարող է հիանալի ձեռբքերում համարվել եվրոպական ցանկացած ակումբի համար: Լսել եմ, որ նրա նկատմամաբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»: Իմ կարծիքով, նա ցանկացած թիմում կարող է խաղալ:
Ֆերնանդինյոն նույնպես հիանալի ֆուտբոլիստ է: Այս մրցաշրջանում «Շախտյորը» եվրոպական բոլոր թիմերի հետ խաղացել է առաջին համարով, ինչը ցույց է տալիս, որ դաշտի կենտրոնում նրանք ուժեղ ֆուտբոլիստներ ունեն:

- Որքա՞ն կգնահատեք նրա տրանսֆերային արժեքը, եթե համեմատենք Վիլիանի տրանսֆերային արժեքին:

- Արժեքն ավելանում է, քանի որ նա նույնպես օգտակար ֆուտբոլիստ է: Վիլիանը կարող է խաղալ տարբեր դիքերում: Դա վերաբերվում է նաև Մխիթարյանին: Իմ կարծիքով, նա հարձակման գծում էլ կարող է խաղալ` արագությամբ չի զիջի և խաղը հասկանալու տեսանկյունից նա հիանալի է հարմարվել «Շախտյորին»:
footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել