Շոյգուն և Պատրուշևն են մեկնում բաքու: Երևան չեն գալիս, այլ միայն բաքու, քանզի մե՛նք չենք ռուսների խաղաքարտերը խառնողը: Մենք հլու-հնազանդ անում ենք այն, ինչ մեզ թելադրում է մեր ՛՛ռազմավարական գործընկերը՛՛: Մենք, ռուսաստանի համար, իրենց նախագահի խոսքերով ասած, ռազմավարական գործընկեր ենք, իսկ մեր հարևանները՝ եղբայր ժողովուրդ: Լավ հասկանանք տարբերությունը...
Սրանց բաքու գնալը խոսում է այն մասին, որ եղբայր ժողովրդի նախագահ ալիևը, ինչ որ պայմանավորվածություններ է խախտել… Օրինակ, իրենցից գնած զենքը, հայերի դեմ օգտագործել է առանց ռուսական ՛՛добро՛՛-ի, այսինքն ոչ ռուսներին պետք եղած ժամանակ… Հիմա սրանք համոզելու են ալիևին, որ նա էշություններ չանի ու իրեն հանգիստ պահի: Նա էլ չի մերժելու: Եվ քանի որ մենք էլ որպես ՛՛ռազմավարական գործընկեր՛՛ չմերժած ու չմերժած ենք, ամեն բան դառնալու է ի շրջանս յուր: Մենք դարձյալ անցնելու ենք մեզ անընդհատ հյուծող ու դանդաղ մեռցնող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակին: Վիճակ, որտեղ մեր թշնամիների ՛՛արևը՛՛ գնալով պայծառանում ու ՛՛երկինքը՛՛ ավելի ու ավելի է բացվում, իսկ մեր ՛՛արևը՛՛ գնալով խավարում է ու ՛՛երկինքը՛՛՝ մռայլվում: Այս վիճակը ձեռնտու է ԲՈԼՈՐԻՆ, բացի մեզանից: Այս վիճակը կործանարար է մեզ համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել