Սկսվել է Ռուսաստանին հարավային Կովկասից դուրս մղելու օպերացիա: Շատ բազմակողմանի ու բարդ խաղ է:
Եթե Ռուսաստանը բացահայտ պշտպանի Հայաստանին, հետո ճանաչի Ղարաբաղը, Ադրբեջանը ուրախությամբ կդառնա 'Վրաստան 2', Ալիևն էլ 'Սահակաշվիլի 2': Դա ամենա ձեռնատու տարբերակն է, թե անձամբ Ալիևյան կլանի համար, թե Ադրբեջանի համար: Ադրբեջանը Արևմուտքի երաշխիքներով ու հովանավորչությամբ կմտնի հակառուսական բլոկի մեջ, կսառեցնի հարաբերությունները Ռուսաստանի հետ և իր համար հանգիստ կզարգանա: Իհարկե ռուսները կանխատեսելիորեն կնեղեն Ռուսաստանի ազերիներին, հետ կուղարկեն Ադրբեջան, կարգելեն ադրբեջանական արտադրանքը, չնայած Ադրբեջանը Վրաստան չէ, հիմա էլ 2008 թվականը չէ, ռուսները միրգ-բանջարեղենի դեֆիցիտ ունեն...
Մի խոսքով, ամերիկացիները ամեն ինչ շատ նուրբ հաշվարկել են, դերերը վերաբաշխել Թուրքիայի և Ադրբեջանի մեջ:
Ի՞նչ կտա այդ սցենարը հայաստանին:
Ղարաբաղը աշխարհի առաջ կդառնա 'Ղրիմի' պես մի բան, Հայաստանի նկատմամբ, որոշ միջազգային կառույցների կողմից ճնշումներ կլինեն, բայց դրանից առանձնակի պենք տուժի...
Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանը Վրաստան չի, հայկական բանակն ինքնուրույն կարող է դիմակայել ադրբեջանական զինուժին, առանց Ռուաստանի օգնության: Ահա այս դեպքում ստացվում է փակուղային վիճակ: Մի կողմից, թե Հայաստանին, թե Ադրբեջանին ձեռնատու չի երկարատև պատերազմը(դրա իրավունքը նրանց ոչ էլ տրվել է), մյուս կողմից 'Օսեթական' բլիցկրիգ կրկնելը չի ստացվում:
Բայց պռոցեսն սկսված է, Ռուսաստանը 30 տարիների ընթացքում ոչ մի կոնստրուկտիվ գործնթաց չիրականացրեց մեր տարածաշրջանում, թուլացրեց իր դաշնակցին, պահելով շրջափակման մեջ, թուլացրեց և ջլատեց Հայաստանը:
Բոլոր ուղղություններում՝ ռուսական քաղաքականությունը ձախողվում է հենց այդ պատճառով: Ամենուր նույն դեստրուկտիվ գործելավոճն է, բոլոր հետսովետական կոնֆլիկտներում՝ կիսապատերազմական վիճակ,տարատեսակ 'Յանուկովիչներ' և զրո նպատակ: Այն ինչ, դեռ 90 ականներին, Ռուսաստանը կարող էր մի քանի ամսում, մեկնդմիշտ լուծել բոլոր խնդիրներն ու լծվեր սեփական զարգացման գործին...
90 ականների համեմատ, մեր տարածաշրջանն անճանաչելի է, ալիքը Սիրիայից տեղափոխվում է Թուրքիա և Իրան:
Եվ պետք չե քոքել ավանդական 'թուրքը մեծ կուտի' երգը,
հայ -թուրքական սահմանին՝ սհամանապահ ու փշալարալ էլ չլինի, թուրքական կողմից որևե ոտնձգություն չի լինի...
Հայաստանն այս իրավիճակում պիտի գործի ինքնուրույն, առանց ՀԱՊԿ ների, առանց խուճապի: Մենք շատ շահեկան իրավիճակում ենք, այն աստիճան, որ ուզենք էլ չենք սխալվի, եթե իհարկե մեծ դավաճանություն չլինի:
Պետք է բռունցք դարձած, հանգիստ անենք մեր գործը:
Փառք մեր զոհված հերոսներին, Փառք Հայոց Բանակին:
Ամեն ինչ լավ է լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել