Հարգարժան ՀՀ առողջապահության նախարարություն կամ նախարար Դերենիկ Դումանյան: Նամակիս բովանդակությունը այդքան էլ ցանկալի չի ձեր համակարգի և ՀՀ քաղաքացիների համար: Տարեցտարի փորձում եք բարեփոխումներ մտցնել և բարելավել ձեր, մեր և առհասարակ ՀՀ քաղաքացիներիս կյանքը: Ամեն եռամսյակը մեկ բարձրացնում եք հարկերը և գոռում GMP-ի առկայության մասին: Ծննդաբերությունը փորձում եք դարձնել անվճար: 2013թ. ստոմատոլոգի ծառայությունները թանկացնում եք 10 անգամ: OK, մենք դրան էլ ենք համաձայն առանց բողոքելու, վերջիվերջո ցավը բոլորիս երբ պատեց, առանց մտածելու բողոքի ակցիայի մասին, լուռ ու մունջ գնալու ենք և վճարելու ենք 15-20.000դ. ատամ հեռացնելու համար:
Իսկ հիմա ամենա կարևորը, որի վրա արժի կենտրոնացնել ուշադրությունը:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ք. Երևանում հղիության 8 ամսվա ընթացքում կինը դիմում է ստոմատոլոգի ծառայությանը և վարակվում հիպոտիտ C-ով, որը հետագայում բերում է լյարդի ցեռոզի:
Հարկ չեմ համարում մանրամասնել, թե դա ինչ հիվանդություն է, ինչպես է մարդուն տանում քայքայման: Երբ շատ հաճախ մահն անխուսափելի է դառնում: Հասկանալի է, որ սա առաջին դեպքը չի, բայց ինչքա՞ն կարելի է լռել: Կարծում եմ՝ սա հենց ձեր բացթողումն է:
Բողոքս կայանում է նրանում, որ առաջիկա անհրաժեշտ բուժսպասարկումը թանկացնելու փոխարեն ավելի ճիշտ կլինի հետևել սանիտարական պայմաններին: Որ ո՛չ դուք, ո՛չ ես, ո՛չ էլ առավել ևս հղի կինը նման փաստի առաջ չկանգնի՝ վտանգելով ոչ միայն իր, այլև իր ապագա երեխայի կյանքը:
Իսկ հիմա հարց եմ ուղղում ինքս ինձ. արդյոք ես ուզո՞ւմ եմ ապրել նման երկրում կամ արդյոք կդիմե՞մ բժշկի ծառայությանը: Արդյոք ես ինձ ապահո՞վ եմ զգում, երբ երկրիս ՀՀ առողջապահության նախարարությունը մենակ հարկեր է ավելացնում:



