Ծխախոտի հայրենիքը Հարավային Ամերիկան է: Սերմերն այնտեղից Եվրոպա են բերվել XVI դարի սկզբին, մեկ դար հետո՝ Ռուսաստան, իսկ XVII դարի վերջին՝ Կովկաս: Ծխախոտը Հայաստանում մշակում են XIX դարի վերջից:
1970թ. նախագահ Նիքսոնը ստորագրել է օրենք, ըստ որի պարտադրվում էր տուփի վրա նախազգուշացնել ծխախոտի վնասակարության մասին, նաև արգելում է ծխախոտի գովազդը հեռուստատեսությամբ:
Ծխախոտը պարունակում է մկնդեղ, կապար, ջրածնի ցիանիդ, ազոտի օքսիդ, ածխածնի մոնօքսիդ, ամոնիակ ու ևս 43 վնասակար կոնցերոգեններ: Ծխախոտը պարունակում է ավելի քան 4000 բաղադրիչ, որոնք այրվելուց հետո կազմում են մոտ 200 քիմիական տարր, որոնցից շատերը վնաս են հասցնում թոքերին:
Այժմ շատ երկրներում ծխախոտ թույլատրվում է գնել միայն 18 տարեկանից, նախկին 16 տարեկանի փոխարեն, այնինչ Ճապոնիայում թույլատրվում է միայն 20 տարեկանից:
Կարճ ասած, բոլորին խորհուրդ եմ տալիս թողնել ծխելը, քանի դեռ դրա հետևանքները չեն վտանգել ձեր կյանքը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=464120156985034&set=a.114735171923536.15872.100001611621215&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել