Հատկապես դրսի հայերը պետք ա զուսպ լինեն։ Պետք չէ ամպագոռգոռ հայտարարություններ անել։ Հեսա փռթենք թափենք ու ամբողջ Ադրբեջանը գրավենք։ Մի մոռացեք, որ եթե անգամ դա լինի, դուք չէ որ անելու եք որտև հեռու եք, երկրորդ՛ ամեն մի մետր հողի համար մեր ազգի ջահելներն են արյուն թափում! Ես թքած ունեմ ամենահետաքրքիր ադբեջանական հողերի վրա եթե այն մեր ջահելների արյան գնովա տրվելու։ Ես վստահում եմ մեր բանակին ու համոզված եմ, որ մարտունակ և պրոֆեսիոնալ բանակ ունենք որը կարող է իր առջև դրված ցանկացած խնդիր լուծել! Այնպես որ զուսպ և միասնական եկեք աջակցենք մեր բանակին և էլ ավելի մոտենանք հաղթական ավարտին!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել