Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը խուճապային տեղեկություններ են տարածում առաջնագծից` շատ անգամ նույնիսկ նշելով հարյուրավոր սպանվածների ու վիրավորների մասին: Այդ գրառումներից և տեսանյութերից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմի հարձակողական գործողություններն Արցախի հյուսիս-արևելքում և արևելքում տապալվել են։ Հայտնում են նաև, որ Ադրբեջանը էվակուացրել է այդ շրջանի բնակիչներին:

Ադրբեջանցի օգտատերերից մեկը նշել է, որ հայկական ուժերը Աղդամի ուղղությամբ մի քանի գյուղ են վերցրել: Ադրբեջանի զինծառայողների և բնակիչների շրջանում բազմաթիվ զոհեր ու վրավորներ կան:

Ադրբեջանցի օգտատերերից մեկը նշել է, որ հայկական ուժերը Աղդամի ուղղությամբ մի քանի գյուղ են վերցրել: Ադրբեջանի զինծառայողների և բնակիչների շրջանում բազմաթիվ զոհեր ու վրավորներ կան:

Մեկ այլ ադրբեջանցի օգտատեր նշում է, որ ինքը Հորադիզում բարեկամ ունի, ով հայտնել է, որ այդ ուղղությամբ Ադրբեջանի զինուժը այսօր տվել է առնվազն 10 սպանված և 14 վիրավոր:

Նշենք, որ բազմաթիվ զոհերի մասին տվյալները կարող են իրականությանը չհամապատասխանել, սակայն Ադրբեջանի սովորական բնակիչների, սահմանագծում ապրողների արձագանքները թույլ են տալիս հասկանալ, որ հայկական զինուժը հաջողությամբ հետ է մղում Ադրբեջանի ԶՈւ հարձակումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել