Սպասելի էր, որ Վաշինգտոնում միջուկային անվտանգության նման այդ լուրջ գագաթնաժողովի ժամանակ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծին կարող է իրավիճակի կտրուկ փոփոխություն լինել: ԱՄՆ ղեկավարության կողմից Թուրքիայի նախագահի նկատմամբ անբարյացական վերաբերմունքը, ամերիկա-ադրբեջանական ղեկավար էլիտաների միջև վերջին ամիսներին ընթացող գաղտնի բանակցությունների փաստացի տապալումը, բնականաբար պետք է որ դրդեին մեր հարևաններին գնալ նոր «ավանտյուռաներին»... Եվ պատահական չէ, որ Բաքուն այս օրերին մերժեց ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը, մանավանդ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության քողի տակ,,, Ալիևը՝ իր «ավագ եղբոր» նման գնում է «վա բանկ», ցուցադրելու, թե անկախ է, թե ինքնաբավ է... իսկ դե ու՞մ հաշվին՝ անմեղ բնակիչների, իր և մեր զինվորների:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Viverex/posts/1309908605689729
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



