Վերջապես կարող ենք փաստել, որ ոչ մի զինծառայողի մահ անուշադրության չի մատնվում։ Այսօր Սեյրան Օհանյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյան։ Պաշտոնանկության պատճառ հանդիսացել է օրերս գրանցված հերթական ողբերգությունը, երբ մահացել էր 1 ամիս էլ չծառայած նորակոչիկը։
Հաշվի առնելով, որ այս զորակոչին սա նման երկրորդ դեպքն էր մահվան ելքով, սա դեռ քիչ է, մինչև մի քանի պաշտոնատար անձ չհայտնվի ճաղերի հետևում, միևնույն է, կշարունակվեն ծառայողական անփույթ վերաբերմունքի կամ էլ կոռուպցիայի հետևանքով զորակոչված անառողջ մարդկանց հետ պատահող դժբախտությունները։
Կից նյութն` այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/496394603744748
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել