Հետաքրքիր ա՝ հայ հերոս Գարեգին Նժդեհի անվան հետ խաղացող «հումորիստներն» ասենք ալիևի, սաֆարովի կամ մեկ այլ ոչնչության թեմայով գոնե մեկ հատ հումորային նյութ սարքած կա՞ն, որ իրենց «ժամանակն ու երևակայությունն» այդքան նվիրաբերում են մեր ազգի պարծանքի անունը շոշափող տուպոյ հումորային նյութեր սարքելուն և նրա անունը վարկաբեկելուն:
Գուցե նրանք չեն հասկանում, չեն ուզում հասկանալ կամ էլ ֆինանսապես ձեռնտու է չհասկանալ, որ դրանով իսկ աղավաղվում է մեր հերոսի կերպարը:
Դերենիկ Դեմիրճյանն իր «Վարդանանք» պատմավեպը գրել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին, երբ Ֆաշիստական Գերմանիայի դեմ կյանքի գնով մարտնչողներին հերոսական կերպար էր պետք:
Եվ «Վարդանանքը» «ծնեց» Հունան Ավետիսյաններ և Նելսոն Ստեփանյաններ:
Իսկ մեր «հումորիստները» կարծես լրիվ ուրիշ պատվեր են կատարում:
Հ.Գ. Դրանց սարքած նյութերը նայելուց հետո «Կարգին հաղորդումից» հայտնի մի արտահայտություն է միտքս գալիս, ուղղակի հոգնակի թվով՝ «...ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»...