Կարենը ոչ թե ոմն Գևորգ Զոհրաբյանի զոհն է, այլ Կարենը ողջ Հայ Հասարակության զոհն է: Կարենին սպանել է հայ հասարակությունը: Կարենը ուներ 310000 դրամի խնդիր և այսօվա լացողներից ոչ մեկ չգիտեր այդ մասին...Ինչու? Որքան էլ թերթերը իրենց ճղեն, թե Կարենը ուներ բազմաթիվ ընկերներ, ապա այդ "ընկերները" տեղյակ չէին կարենի խնդիր մասին, ոչ այն պատճառով, որ կարենը բնավորությամբ իր խնդիրները թաքցնող մարդ էր, այլ նրա համար, որ ինքը գիտեր, որ ինքը մենակ է և մոտիկ ընկեր չունի: Բոլորն էլ Կարենի հետ շփվում էին իր ֆենոմենալ հիշողությունից օգտվելու համար: Նա իրեն այնքան միայնակ է զգացել, որ իր խնդրի մասին իմացել է իր հարևանը, ոչ այն պատճառով, որ հարևանը մոտիկ ընկեր էր, այլ այն պատճառով, որ մնացածը էլ ավելի անտարբեր էին իր նկատմամբ: Հարևանի քայլերը ցույց էին տալիս, որ նա վստահ էր որ Կարենը բացարձակ լքված և միայնակ է, իսկ այդ զգացողույթւոնւց հարևանին փոխանցվել է Կարենից.....հետևաբար գլխավոր մեղավորը հայ հասարակություն է, որոնք չընդունեցին նրան որպես մարդ, այլ միայն օգտվեցին նրա հանրագիտարանային գիտելիքներից և ֆենոմենալ հիշողությունից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել