-Ի՞նչ եք դրաց հետ տուն տունիկ խաղում, պատի տակ գյուլլեք թող գնան,_ասում էր մեկը...
-Տենց եք անում էլի, որ մեզ շան տեղ չեն դնում մեզ, իրանք ըլնեին հիմա աչքները հանել էին մերոնց,_ արձագանքում էր մյուսը...
-Արա տո սրանց ուրա էդքան պատիվ, իմ ձեռն ընկնեին մատներով կսպանեի,_լսվեց մեկի ճղճղան ձայնը
-Միշտ էլ էդա եղել էլի, մենք իրանց խղճում ենք իսկ իրանք մեզ կոտորում,_կարծիկ հայտնեց մի տարեց մարդ...
Հրամանատարը գլուխը կախ, լուռ, աշխատում էր չլսելու տար էդ բացականչություններին: Կանայք ու երեխաներ էլ կային ամբոխի մեջ, բայց ինքնադատաստանի կոչ անողների մեծ մասը տղամարդիկ էին, ովքեր «զբաղված» լինելու պատրվագով չէին էլ միացել այլ բնակավայրերից եկած ու գյուղի պաշտպանությունը ապահովող ջոկատին:
-Սրանք երևի հետո փողով ծախելու են դրանց, ով գիտի լավ փող են տալիս, վախենում ե՞ք տվեք մենք սպանենք...
Հրամանատարը աչքի պոչով նկատեց այդ ամենաաշխույժ «դատախազին» ով իմիջայլոց ամենաբարակ ու ճղճղան ձայնը ուներ, դա նույն «սեփական մատերով սպանելու» առաջարկ անողն էր: Գերիներից երկուսին արդեն նստացրել էին առանց համարների Նիվա մեքենան, երրորդի ձեռքից հրամանատարը բռնած ուղեկցում էր դեպի հաջորդ մեքենան, որ մի հին մաշված Ուազ էր: Հանկարծ հրամանատարը կտրուկ շրջվեց դեպի տղերքից մեկը ու ասեց պահեք մի րոպե սրան: Գերուն տղերքին հանձնելուց հետո նա շարժվեց դեպի ճղճղանը ու մոտենալով բռնեց նրա արմունկից ու ուսից հանելով ավտոմատը տվեց նրա ձեռքը:
-Արի հետևիցս,_ կարճ հրամայեց հրամանատարը...
ՃղՃղանը շփոթված մի պահ նայեց զենքին հետո իր վրա սևեռված ամբոխին ու հետևեց հրամանատարին: Հրամանատարը մոտեցավ գերուն ու նորից բռնելով նրան թևից սկսեց քարշ տալ դեպի մոտակա «պադստանցիան» գյուղի հիմնական քարաշեն էլեկտրոբաժանիչը:
Ճղճղանը հետ ընկավ, նկատելով դա հրամանատարը տղերքին ցուցում տվեց «դրան բերել» պատի մոտ: Հասնելով պատին հրամանատարը գերուն կանգնացրեց պատի տակ ականջին ինչ որ բան ասեց ու ձեռքը թողնելով հետ եքավ արդեն տղերքի հետ մոտեցած ճղճղանին: Ամբոխը հետաքրքրությունից աշխուժացած, բայց արդեն առանց ցուցումներ տալու, նույնպես մոտեցան: Հրամանատարը ճղճղանի հետ մոտեցավ գերուն մոտ 6-7 մետրի վրա կանգնեց, վերցրեց ավտոմատը լիցքավորեց ու հետ տվեց ճղճղանին:
-Դե խփի... Խփի ասում եմ, մատներով խեղդելուց հեշտ է, միայն ձգանն ես քաշում, ու վերջ... Խփի՛, ասեցի!!!
ՃղՃղանը հրամանատարի ձայնից վախեցած ավտոմատը պարզեց դեպի գերին: Գերին սկսեց աղիողորմ ճիչեր արձակել, հետո ծնկի եկավ, ու ծնկաչոք սկսեց մոտենալ հրամանատարին հոնգուր հոնգուր լացելով ու ռուսերենով իր կյանքը խնայելու պաղատանքներով: Հրամանատարը մոտեցավ գերուն ու շապիկից բռնելով քարշ տվեց պատի տակ կրկին, ու արդեն բարձր վրան գոռաց, որ եթե տեղից շարժվի ապա իր ձեռքով ոչ թե կգնդակահարի այլ դանակով վիզը կկտրի տեղում:
Հետ գալով ճղճղանի մոտ, ում երեսի գույնը չէր տարբերվում արդեն պատի տակ կանգնած գերու երեսի գույնից, կրկին գոռաց նրա վրա որպեսզի վերջինս գնդակահարի գերուն: Գերին այդ ընթացքում ուղղակի երեխայի պես լացում էր, ու արդեն երկինք նայելով իր լեզվով ըստ երևույթին աղոթում իր աստծուն: Ճղճղանը կրկին ավտոմատը բարձրացրեց, բայց ձեռքերը ահավոր դողում էին: Ես մտածում էի, որ հիմա հենց էդ դողոցից ավտոմատը կկրակի, բայց իսկույն նկատեցի, որ հրամանատարը ավտոմատի ապահովիչը քաշել էր վերև: Մի քանի վայրկյան ճղճղանը ավտոմատը պահեց գերու ուղղությամբ հետո կտրուկ, թևաթափ եղածի նման իջեցրեց ու խեղճացած նայեց հրամանատարին: Հրամանատարը նրա ձեռքից վերցրեց ավտոմատը ու դիմեց ամբոխին:
-Ո՞վ է ուզում սպանել գերուն դուրս եկեք, խնդրեմ եկեք սպանեք ես տույլ եմ տալիս:
Ամբոխից ոչ մի ծպտուն... Հրամանատարը մոտեցավ գերուն օգնեց նրան բարձրանալ, ու ուղեկցեց դեպի սպասող Ուազը:
- Մի բան գցեք նստարանին, սա տակը թրջել է...
Երբ մեքենաները հեռանում էին գյուղից նկատեցի որ, ամբոխը քայլում էր դեպի գյուղի կենտրոն, ամբոխից առանձին գլուխը կախ քայլում էր ճղճղանը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=590075664495189&set=a.330921477077277.1073741828.100004782828195&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել