Մի հողագործի քսակը կորում է: Տանը երկար փնտրտուքից հետո՝ կնոջ հետ գալիս են եզրակացության, որ դրամապանակը գողացել են: Փորձում են մտաբերել, թե ովքեր են վերջին ժամանակահատվածում եղել տանը ու կասկածն ընկնում է հարևանի որդու վրա: Հենց նա էր վերջին մարդը, ում գնալուց հետո քսակը չեն տեսել: Հանդիպելով տղային՝ հողագործի կասկածները կարծես հիմնավորվում են՝ տղան ակնհայտորեն ամաչում էր, փախցնում աչքերը: Բայց, քանի որ հողագործը ուղղակի ապացույց չուներ, չգիտեր ինչ աներ: Մինչդեռ տղայի հետ ամեն հաջորդ հանդիպումից հետո ավելի էր համոզվում իր կասկածների ճշմարտացիության մեջ: Այլևս ուժ չունենալով լռել, հողագործը որոշում է գնալ հարևանի մոտ և պատմել որդու արարքի մասին: Ու մինչ կգնար, լսում է կնոջ ձայնը.-Տես, թե ինչ եմ գտել մահճակալի հետևում,- ասում է կինը և հանձնում կորած քսակը:
Հաջորդ օրը, հանդիպելով հարևանի որդուն, հողագործը նրա շարժումներում գողին մատնող որևէ բան չնկատեց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/991599994261661?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1459435843294924
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



