Մոտ մեկ շաբաթ առաջ կինոթատրոն եկավ մի իրանցի ռեժիսոր և ասաց, որ ֆիլմ է նկարահանել հայերի մասին՝ հայ ճանաչված դերասանների մասնակցությամբ և ցանկանում է ստեղծագործական անձնակազմի և որոշ հատուկ հյուրերի համար փակ դիտում կազմակերպել: Ուզում էր իմանալ կինոդահլիճը վարձելու պայմանները: Դիտեցի ֆիլմի թրեյլերը և տեսա, որ որակով աշխատանք է կատարված, լուրջ փառատոնային ֆիլմի տպավորութույն էր թողնում և ինքը՝ ռեժիսորը, նույնպես շատ հաճելի անձնավորություն էր : Մաքսիմալ լավ պայմաններ առաջարկեցի և պայմանավորվեցինք այսօր կազմակերպել ցուցադրումը: Եկան հրավիրվածները, որոնց կեսը իրանցի էին, կեսը՝ հայ դերասաններ, ովքեր ներգրավված էին ֆիլմում: Ֆիլմից հետո սպասում էի, որ հրաժեշտ տամ ռեժիսորին և հաջողություն մաղթեմ բոլոր այն փառատոններում, որոնցում նա պատրաստվում է մասնակցություն ունենալ: Սկսեցին դուրս գալ սկզբից իրանցիները, հետո դուրս եկավ մի դերասան, ում դեմքը ծանոթ էր թվում, բայց հստակ չէի կարող ասել թե ով է կամ որ ֆիլմում է խաղացել: Նկատեցի, որ ծխում է: Մոտեցա և տեղեկացրեցի, որ կինոթատրոնում չի թույլատրվում ծխել, ի պատասխան ինչին լսեցի հետևյալը. "Դե մոխրաման բեր հանգցնեմ": Ասացի, որ քանի որ չեն ծխում այստեղ ուստի մոխրաման նույնպես չկա: Առաջարկեցի ուղեկցել վթարային ելքի մոտ, ինչին պարոնը դժգոհ, բայց ամեն դեպքում տվեց իր համաձայնությունը: Ճանապարհին, զգալով իմ անթույլատրելի անտարբերթյունը իր անձի հանդեպ, մեծն դերասանը ցանկացավ խոսել. "Տղա ջան, դու ինձ չե՞ս ճանաչում": - Չէ, ասում եմ, ծանոթ է Ձեր դեմքը, բայց չգտեիմ... Դերասան եք երևի հա՞... ՄԱԼԱԴԵՑ ՔԵԶ, ասում ա, դու հեռուստացույց չես նայում ոնց որ, էսօր, որ գնաս տուն՝ միացրա ու տես ես ով եմ... Մի խոսքով, պարզվեց սերիալային դերասան է ինչ-որ, էական չէ... Բոլոր հյուրերը արդեն դուրս էին գալիս, հերթով մոտենում ռեժիսորին ու ցտեսություն ասում, ինքն էլ մոտեցավ ու խնդրեց թարգմանչին մի բան ասել ռեժիսորին: Ասում ա ասեք իրան, որ կյանքում չէի մտածի, որ պարսիկը կարա լավ ֆիլմ նկարի, այն էլ հայերի մասին: Թարգմանիչը հավանաբար բառացի թարգմանեց, քանի որ մի պահ ժպիտը կորավ ռեժիսորի դեմքից, սակայն հաջորդ ակնթարթին նա արդեն ժմտում էր և սեղմում սերիալների մեծն վարպետի ձեռքը, կարծես մի արիստոկրատ մարդ, ով ընկել է վայրենիների շրջապատ և հասկանում է, որ միտումնավոր չեն նեղացնում իրեն, պարզապես վայրի են...
Հ.Գ. Մարտ ամսին մենք անընդհատ բողոքում ենք փնթի, կեղտոտ, լկտի պարսիկներից, սակայն էտ պարսիկները մեծամասամբ Իրանի հյուսիսային մասերից եկած կիսաազերիներն են, որոնցից դժվար է լավ բան սպասել, ոնց որ մեր խոփանչիներից, իսկ ինչ կարծիք կկազմեն իրենք մեր մասին, շփվելով մեր ինտելեգենցիայի հետ... Պատասխանը, ցավոք, ակնհայտ է: