Lurer.com-ը մի հոդված է զետեղել, որտեղ անդրադարձ է արվում Եգիպտոսի նախագահի ադմինիստրացիայի տարածած հայտարարությանը, որում ասվում է, որ նախագահ Մուրսիի հայտարարությունը, որտեղ նա հրեական սիոնիստներին անվանել էր արնախումներ, որոնք կապիկներից ու խոզերից են սերված, պոկված է ընդհանուր կոնտեքստից, և խոսքը գնում է ագրեսիվ սիոնիզմի ներկայացուցիչների մասին։
Մինչ բուն թեմային անցնելը նշեմ, որ տարրական անգրագիտություն է Մուրսիին կամ ցանկացած արաբի, ով հակահրեական հայտարարություն կամ վարք է դրսևորում, մեղադրել հակասեմականության մեջ, որովհետև որքանով հրեաներն են սեմական, նույնքան էլ արաբները։ Պարզապես այս տերմինը շռայլորեն շրջանառվում է տարբեր պատեհ ու անպատեհ առիթներով, իսկ մեր` ոչ բավարար գիտելիքներ ունեցող լրագրողները շտապում են հետ չմնալ համաշխարհային այդ թրենդից։
Վերադառնանք Մուրսիին. բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, որովհետև նրա աշխատակազմը այս հայտարարությունը տարածել է այն բանից հետո, երբ ԱՄՆ պետդեպարտամենտը չոր արձագանքի է արժանացրել Մուրսիի հայտարարությունը, ու հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ Մուրսին կա՛մ պետք է գնա կոնֆրոնտացիայի ԱՄՆ հետ, կա՛մ էլ լուրջ հարվածի իր վարկանիշին, քանի որ նա Եղբայր Մուսուլմանների ներկայացուցիչն է, որոնք ոչ մի կոմպրոմիս չեն հանդուրժի։ Բայց Մուրսին էլ երկու կրակի արանքում է, որովհետև իր պաշտոնով ու կարելի է ասել ամեն ինչով նա խորապես պարտական է ԱՄՆ-ին, իսկ նրա որդիները ԱՄՆ քաղաքացիներ են, որոնք, եթե չեմ սխալվում, հենց ԱՄՆ-ում էլ ապրում եմ։
Ամեն դեպքում, առաջին հայացքից բավականին շարքային թվացող այս միջադեպը կարող է հեռու գնացող հետևանքներ ունենալ։
Կից նյութն`այստեղ