Մարդ ապշելու չափ զարմանում է, երբ կարդում է գրություններ Հայաստանում տիրող զանազան անօրինականությունների մասին, որոնց հեղինակները դրանք համեմատում են եվրոպական, ամերիկյան կամ այլ զարգացած երկրների հետ:
Հետաքրքիր է, միթե՞ կարելի է նման բան անել: Իսկ ինչու՞ չեն հայկական ֆուտբոլը համեմատում անգլիական կամ արգենտինական ֆուտբոլի հետ: Կամ երբեք չես տեսնի հայկական գիտությունը և տեխնոլոգիան համեմատեն ճապոնականի հետ:
Քիչ առաջ մի տեղ կարդում էի բավական բանիմաց մարդու կողմից գրված այդ կարգի մի գրություն, որտեղ համեմատությունն արվում էր Վրաստանի հետ: Նույնիսկ դա չի կարելի անել: Վրաստանը վաղուց ազատագրվել է ռուսական գաղութարար լծից և միջազգային հանրության մեջ իր ուրույն տեղը զբաղեցրած զարգացող երկիր է:
Հարկավոր է միշտ հիշել, եթե մենք մեր մասին մոգոնել ենք՝ ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է զավեշտը, ուրեմն պետք է ընդունենք նաև, որ մենք էլ ենք ուրիշ և մյուս տեսակի ուրիշների հետ անհամեմատելի ենք...