Panorama.am-ը գրում է.
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը պատասխանատու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների կատարման համար, ներկայացրել է 2015թ․-ին ԵԽ անդամ երկրների կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման 2015թ․-ի տարեկան զեկույցը, որն արդեն 9-րդն է։
Զեկույցում առանձնացվել են այն վճիռները, որոնք երկրների կողմից դեռևս չեն կատարվել կամ գտնվում են իրականացման փուլում։
Ինչպես ասվում է ԵԽ հաղորդագրության մեջ, գլոբալ առումով «բավական ոգևորիչ արդյունքներ են գրանցվել»։ Վերջին տարիների դրական միտումը շարունակվել է նաև 2015թ․-ին։ Նախարարների կոմիտե է բերվել 1285 նոր վճիռ, որը նվազել է 2014թ․-ի համեմատ։ 2015թ․-ին փակվել են ռեկորդային թվով գործեր՝ 1537, հատկապես նախկին բարդ գործերից։ Ընթացիկ գործերի թվի խոստումնալից նվազում է եղել։
Ազգային մակարդակներում ձեռք բերված արդյունքները ցույց են տալիս, որ վճիռների կատարումը դարձել է առավել արդյունավետ, սակայն շարունակում է մարտահրավեր մնալ 5 տարուց ավել ընթացիկ վճիռների չկատարումը, որը 2011թ․-ի վերջին կազմում էր 20 տոկոս, իսկ 2015թ․-ի վերջին դարձել է 55 տոկոս։
Կարևորագույն մարտահրավեր է նաև այսպես կոչված «դիմադրության օջախները», որը կապված է քաղաքական նկատառումների, սառեցված հակամարտությունների, գնչուների և այլ փոքրամասնությունների նկատմամբ սոցիալական նախապաշարումների հետ, որոնք գնալով խոչընդոտում են վճիռների կատարմանը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «հակասական կամ քաղաքականապես զգայուն վճիռների կատարման հիմնական պայմաններից մեկն անկասկած հիմնական կողմերի միջև երկխոսության հաստատումն է»։
Դատարանի կողմից դիմումատուներին որպես արդարացի փոխհատուցում 2015թ․-ին տրվել է 53,766,388 եվրո, որը նվազագույն թիվ է 2010-ից ի վեր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



